Լրահոս
Քաղաքական
22:52
28.01.25
282

Բաքվի դատարանում լավ չեն «Փաշինյանի գործերը». ի՞նչ ալիբի է նա ստեղծում և ինչո՞

Բաքվի դատարանը մերժել է Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարների միջնորդությունները: Ռուբեն Վարդանյանը 30 օր ժամանակ էր խնդրել՝ ադրբեջաներենով բազմահատոր մեղադրանքին ծանոթանալու համար: 

Մյուսները, բացառությամբ Արայիկ Հարությունյանի, խափանման միջոց կալանքը՝ տնային կալանքով փոխարինելու միջնորդություն էին ներկայացրել: Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե գործի նյութերին որպես ապացույց ավելացվել է Արայիկ Հարությունյանի փաստաբանի ներկայացրած փաստաթուղթը: Թե ինչի մասին է խոսքը, չի հստակեցվում: