Լրահոս
Հասարակական
14:00
11.02.23
105

Բացվել են Դիլիջանի և Պուշկինի թունելների վերականգնման նպատակով հայտարարված նախագծման մրցույթի ֆինանսական հայտերը

Img default alt hy

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել Դիլիջանի և Պուշկինի թունելների վերականգնման մանրամասն նախագծերի պատրաստման, բնապահպանական գնահատման փաստաթղթերի և շինարարական աշխատանքների գնումների մրցութային փաստաթղթերի տեխնիկական մասի պատրաստման խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման մրցույթի ֆինանսական առաջարկների բացման նիստը։

Ներկա էին գնահատող հանձնաժողովի անդամները և առաջարկ ներկայացրած կազմակերպությունների լիազորված ներկայացուցիչները։

Գնահատող հանձնաժողովի անդամներն առաջիկայում կուսումնասիրեն ֆինանսական առաջարկները, ինչի արդյունքում առավելագույն միավորներ ստացած կազմակերպությունը կհրավիրվի պայմանագրային բանակցությունների: Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը: