Լրահոս
Մշակույթ
16:23
18.11.24
217

Ազնավուրի շռնդալից վերադարձը. «Պարոն Ազնավուր» ֆիլմը էկրան է բարձրանում Երևանում

 

«Պարոն Ազնավուր» ֆիլմի հայաստանյան պրեմիերան է տեղի ունեցել կիրակի: Ֆրանսահայ նշանավոր երգիչ, շանսոնիե, երգահան ու բանաստեղծ Շառլ Ազնավուրի կյանքի ու գործունեության մասին պատմող կենսագրական ֆիլմը Ֆրանսիայում արդեն ռեկորդային ցուցանիշ է գրանցել՝ 20 օրում 1 միլիոն 600 հազար մարդ է դիտել Ազնավուրի կյանքի պատմությունը: Երևանյան պրեմիերային ներկա են եղել Ազնավուրի զավակները, թոռները: