Լրահոս
Հայաստան
12:14
26.01.22
257

ԱԺ նախագահը խիստ նախազգուշացրել է վարորդներին. Ծովինար Խաչատրյան

Ի պատասխան մի շարք լրատվամիջոցների՝

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը անդրադարձել է վերջինիս մեքենային առնչվող տեսանյութին․

«Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած առկայծող փարոսիկներով կահավորման ենթակա տրանսպորտային միջոցներով կատարված և տեխնիկական միջոցներով հայտնաբերված իրավախախտումների գործերով վարչական վարույթ չի հարուցվում: Եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ ՀՀ ԱԺ նախագահը տվյալ պահին մեքենայում չի եղել: 

Այնուամենայնիվ, Ազգային ժողովի նախագահի կողմից վարորդները նախազգուշացվել են, որ բացառությամբ խիստ անհրաժեշտության՝ մնացած նմանատիպ բոլոր խախտումների կրկնության դեպքում կազատվեն աշխատանքից»,- նշել է նա: