Լրահոս
Քաղաքական
17:39
24.01.25
229

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին նախագծին

Img default alt hy

Հայաստանի Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծին։ 

Հարցը կընդգրկվի խորհրդարանի օրակարգ՝ փետրվարի 11-14-ի նստաշրջանի ընթացքում։ 

Քննարկմանը ներկա գտնվող «Հայաստան» խմբակցության պատգամավորները հայտարարեցին, որ չեն մասնակցում քվեարկությանը։