Լրահոս
Միջազգային
14:40
11.02.23
89

Ազգային անվտանգությանը սպառնացող վտանգները Ռուսաստանը կվերացնի. Լավրով

«Ռուսաստանի ազգային անվտանգությանը սպառնացող վտանգները կվերացվեն»- այս մասին հայտարարել է Ռուսաստանի գլխավոր դիվանագետը:

Սերգեյ Լավրովի խոսքով՝ Դաշնությունն ամեն ինչ անելու է, որ չեզոքացնի Արևմուտքի ստեղծած արտաքին վտանգները, չեզոքացնի հակառուսական կրկեսը: Ինքը վստահ է, որ Ռուսաստանին աշխարհից մեկուսացնելու Արևմուտքի ծրագրերը տապալվելու են: