Լրահոս
Սպորտ
17:30
17.07.22
146

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը կմասնակցի միջազգային մրցաշարի

Img default alt hy

Հուլիսի 20-24-ը Լեհաստանում կայանալիք միջազգային մրցաշարին մասնակցելու են նաև մեր հավաքականները:

Առաջինը մրցավայր են մեկնելու ազատ ոճայինները:

ArmSport.am-ի հաղորդմամբ, Վարշավա կմեկնեն 57 կգ Մանվել Խնձրցյանը, 61 կգ Արսեն Հարությունյանը, 65 կգ Վազգեն Թևանյանը, 70 կգ Արման Անդրեասյանը, Հրայր Ալիխանյանը (74կգ) և 79 կգ Արման Ավագյանը: