Լրահոս
Առողջապահական
19:45
28.08.22
174

Այս վիտամիններն անհրաժեշտ են իմունիտետի համար

Img default alt hy

Ցինկը, վիտամին C-ն և բուժիչ բույս անդրոգրաֆիսը  կօգնեն ամրապնդել իմունային համակարգը, ասում է ամերիկացի դեղագործ Ռաջի Սաննիդին։ «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝  այս մասին հայտնում է Eat This, Not That! կայքը:

«Առողջ իմունիտետը շատ կարևոր է, քանի որ այն վարակների դեմ մեր պաշտպանության առաջին գիծն է», – ասել է Սաննիդին: Նա նշել է, որ իմունային համակարգի գործունեությունը պահպանելու համար անհրաժեշտ է հավասարակշռված սննդակարգ ունենալ, գիշերը առնվազն 7-9 ժամ քնել և թողնել ծխելը։ Նաև, ըստ նրա, օգտակար կարող են լինել սննդային հավելումները, որոնք լրացնում են սննդակարգում էական վիտամինների պակասը։

Սաննիդին խորհուրդ է տվել վիտամին C ընդունել: Նա այն անվանել է ամենաուժեղ հակաօքսիդանտը, որը նպաստում է արյան սպիտակ բջիջների արտադրությանը: «  Արյան սպիտակ բջիջները անհրաժեշտ են վարակների դեմ պայքարելու համար», – բացատրել է դեղագործը: Ցինկը նույնպես դրական է ազդում դրանց արտադրության վրա, մասնավորապես՝ օգնում է վերքերի ապաքինմանը։

«Անդրոգրաֆիսը՝ Հնդկաստանի և Շրի Լանկայիում աճող էնդեմիկ բուժիչ բույս է,և  ըստ դեղագործի, բնական իմունոմոդուլատոր է: Այն նաև հակաբորբոքային հատկություն ունի և օգտակար է շնչառական հիվանդությունների համար»,- եզրափակել է Սաննիդին։