Լրահոս
Քաղաքական
21:59
02.10.24
263

Այս պայքարի բովանդակությունը կեղծիքի ու արդարության, ստի ու ճշմարտության մասին է․ Բագրատ սրբազան

Img default alt hy

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Սրբազան պայքարի հանրահավաքի ժամանակ Շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը հայտարարեց․

«Այս պայքարի բովանդակությունը կեղծիքի ու արդարության, ստի ու ճշմարտության մասին է, որի ակունքներում ես կանգնել եմ բարձրագույն պատասխանատվությամբ։ Չեմ նստել ու սպասել, որ իմ փոխարեն ուրիշը պետք է գործի, վերլուծություններ չեմ արել ու այդպես ինքնաբավարարվել, չեմ քննադատել ուրիշներին, ովքեր պայքարել են և վերջում որոշել, որ հիասթափված են, քաղաքականություն չեմ խաղացել ու քաղաքական գործիչ լինելու հավակնություն ստանձնել ու ամենից փորձել դիվիդենտներ քաղել՝ փորձելով մաքուր նկարագրով մնալ»։