Լրահոս
Հասարակական
11:00
29.08.22
101

Այրվել է մոտ 450 հա խոտածածկույթ

Img default alt hy

Օգոստոսի 28-ին՝ ժամը 14:41-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Շորժա գյուղին հարակից սարում այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ջաղացաձոր և Ներքին Շորժա գյուղերի միջև ընկած հանդամասում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:00-ին, մարվել՝ 21:11-ին: Այրվել է մոտ 450 հա խոտածածկույթ: