Լրահոս
Հասարակական
12:30
28.08.22
204

Այրվել է մոտ 11 հա հնձած ցորենի արտ

Img default alt hy

Օգոստոսի 27-ին՝ ժամը 22։48-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քարահունջ և Հարժիս գյուղերի վարչական տարածքների դաշտերում հրդեհ է բռնկվել. այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:47-ին, մարվել՝ 01:20-ին։ Քարահունջ և Խոտ գյուղերի մոտակա դաշտերում այրվել է մոտ 11 հա հնձած ցորենի արտ: