Լրահոս
Արցախ
18:30
05.02.23
209

Այրվել է Արցախի Վերին Հոռաթաղի բնակչին պատկանող խանութը

Img default alt hy

Փետրվարի 4-ին ժամը 01:10-ին ԱԻՊԾ Մարտակերտի շրջանային բաժնի ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Վերին Հոռաթաղ համայնքի տարածքում հրդեհ է բռնկվել։

Անմիջապես դեպքի վայր է մեկնել Մարտակերտի հրշեջ-փրկարարական մասին կից Գետավանի հրշեջ-փրկարարական ջոկից մեկ մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են 01:58-ին, մարել՝ 02:15-ին։

Ամբողջությամբ այրվել է Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ համայնքի բնակչին պատկանող խանութը։

Ստուգմամբ զբաղվում է պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը։