Լրահոս
Հայաստան
09:10
13.02.22
360

Այրված տան մեջ հայտնաբերվել է 34 տարեկան մարդու դի

Img default alt hy

Փետրվարի 13-ին, ժամը 01։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Հաղթանակ թաղամասի ամառանոցային 2-րդ տարածքի տներից մեկում, հայտնում են ԱԻՆ-ից։

Պարզվել է, որ այրվում է մեկ տուն և երկու տնակ։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ քաղաքացի Ք. Գ.-ն (մոտ 40 տարեկան) հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։05-ին, մարվել՝ 03։03-ին։ Այրվել են տներից մեկը և կից փայտաշեն տնակը՝ 135 քմ։ Տան մեջ հայտնաբերվել է Հ. Ա.-ի (ծնված 1988 թ․) դին։