Լրահոս
Հասարակական
20:20
07.05.23
389

Ավտովթար՝ Ապարան քաղաքում. բախվել են «Մազ» բեռնատարն ու Mercedes-ը

Img default alt hy

Այսօր՝ մայիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Ապարան քաղաքում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 26-ամյա Կարապետ Մ.-ի վարած «Մազ» մակնիշի բեռնատարն ու Երևանի բնակիչ 69-ամյա Մյասնիկ Մ.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենան: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակում նյութեր են նախապատրաստվում: Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: