Լրահոս
Հասարակական
21:30
28.01.25
735

Ավտովթար՝ Աբովյան և Թումանյան փողոցների խաչմերուկում

Img default alt hy

Հունվարի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում Աբովյան և Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Nissan Tiida» և «Nissan Xterra» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը։