Լրահոս
Հասարակական
18:30
12.05.23
139

Ավտոմեքենան ընկել է ջրատարը

Img default alt hy

Մայիսի 12-ին, ժամը 15։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարմարաշեն գյուղի եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է սյանը. նկատվում է ծուխ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Կ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ջրատարը:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: