Լրահոս
Աշխարհ
16:00
13.02.23
266

Ավտոբուսի վարորդն ատրճանակով կրակել է ուղեվարձը չվճարած ուղևորների վրա

Img default alt hy

Ավտոբուսի վարորդը վեճի ժամանակ տրավմատիկ ատրճանակից կրակել է երկու ուղևորների վրա։ «News.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Պետերբուրգի Ռոսգվարդիա» Telegram-ի ալիքը։

«Գատչինի շրջանի Սիվերսկի գյուղի Վոկզալնայա փողոցում երկու ուղևոր և ավտոբուսի վարորդը վիճել են ուղեվարձի համար: Այնուհետ բռունցքներով են միմյանց հարվածել։ Ավտոբուսի վարորդն իր տրավմատիկ ատրճանակից մի քանի կրակոց է արձակել խուլիգանների ուղղությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է, որ հարձակվողները կարողացել են խլել ատրճանակը և կրակել վարորդի վրա։ Դրանից հետո խուլիգանները «ԳԱԶ 3110» մակնիշի սեդանով դիմել են փախուստի։ Ռոսգվարդիայի աշխատակիցները հայտնաբերել են մեքենան, որով փախել են հարձակվողները։ Ավելի ուշ նրանք ձերբակալվել են։ Ավտոբուսի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց, հարձակվողները նույնպես՝ դեմքի և ոտքի վնասվածքներով։ Օգնություն ցուցաբերելուց հետո նրանց տեղափոխել են ոստիկանության բաժին։