Լրահոս
Միջազգային
16:05
13.02.22
147

Ավստրալիան կասեցրել է Կիեւում դեսպանատան աշխատանքը

Img default alt hy

Ավստրալիայի արտաքին գործերի նախարարությունը որոշել է կասեցնել Կիեւում իր դեսպանատան աշխատանքը: Այդ մասին ասվում է կիրակի ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Հաշվի առնելով անվտանգության ոլորտում իրավիճակի վատթարացումը, որը պայմանավորված է Ուկրաինայի տարածքում ռուսական զորքերի կենտրոնացմամբ, կառավարությունը որոշել է Կիեւից հեռացնել Ավստրալիայի դեսպանատան աշխատակիցներին եւ ժամանակավորապես դադարեցնել Կիեւում մեր դեսպանատան աշխատանքը»,- տեղեկացրել են ԱԳՆ-ից՝ հավելելով, որ որոշում է կայացվել կազմակերպել Ավստրալիայի ժամանակավոր ներկայացուցչությունը Լվովում:

ԱԳՆ-ն դարձյալ խորհուրդ է տվել Ավստրալիայի քաղաքացիներին անհապաղ հեռանալ Ուկրաինայի տարածքից: