Լրահոս
Իրավական
21:48
13.05.23
154

Ավինյանը խռովել է ու փող է պահանջում լրագրողից. Դավիթ Սարգսյանի քարտի վրա կալանք է դրվել

Մեկ տասնյակ լրագրողական կազմակերպություններ պահանջում են, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը անհապաղ չեղարկի 168.am կայքի և լրագրող Դավիթ Սարգսյանի գույքի և բանկային հաշիվների վրա դրված արգելքները և անցնի բուն վեճի քննությանը: Իսկ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին կոչ են անում հանդուրժող լինել ու դրսևորել զբաղեցրած դիրքին հարիր վարքագիծ: Ավինյանը լրատվամիջոցի ու լրագրողի դեմ հայց է ներկայացրել «Տիգրան Ավինյան. նորահայտ մեծահարուստը» վերնագրով տեսանյութի հրապարակումից հետո: