Լրահոս
Հասարակական
09:45
27.01.25
392

«Audi»-ում բռնկված կրակը ավտոմեքենան վերածել է մոխրակույտի. կան վիրավորներ

Img default alt hy

Հունվարի 26-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մրգաշատ գյուղի խաչմերուկում ավտոմեքենա է այրվում, հայտնում է Shamshyan.com-ը։

Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Audi» մակնիշի ավտոմեքենայում և մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն սակայն, ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով 4 հոգի տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով նյութեր են կազմվում, որտեղ էլ պարզում են վարորդի և հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը Արմավիրի մարզի բնակիչ 38-ամյա Արման Թադևոսյանն է, ով, ինչպես նաև մյուս վիրավորները, «Արմավիր» բժշկական կենտրոնում առաջին բուժօգնություն ստանալուց հետո շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են Երևանի «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։