Լրահոս
Երևան
10:22
29.08.22
215

Աթոյան փողոցից Էրեբունի տանող ճանապարհին մեքենա է այրվել․ կա 3 տուժած

Img default alt hy

Օգոստոսի 28-ին՝ ժամը 21։53-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աթոյան փողոցից դեպի Էրեբունի փողոց տանող ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը, ուղևորներ Կ․ Մ․-ն (ծնված 1995 թ․) և Պ․ Մ․-ն (ծնված 1993 թ․) տեղի ուժերով հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, այնուհետև «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։06-ին, մարվել՝ 22։13-ին: Այրվել է ավտոմեքենայի սրահը։