Լրահոս
Արցախ
22:49
11.05.23
186

Ասում են՝ անորոշ ա վիճակը. դեղորայք չի մտնում Արցախ

150-օրյա բլոկադան հումանիտար անլուծելի խնդիրներ է առաջացրել Արցախում՝ 285 մլն դոլարի վնաս պատճառելով տնտեսությանը: Օմբուդսմենի հրապարակած նոր զեկույցի համաձայն՝ պլանավորվածից 13 անգամ քիչ կենսական նշանակության բեռ է ներկրվել Արցախ, ընդհանուր 85 օր լրիվ կամ մասնակի ընդհատվել է գազամատակարարումը, 121 օր է՝ խաթարված է էլեկտրամատակարարումը: 

Տուն չի կարողացել վերադառնալ 3,900 մարդ, այդ թվում՝ 570 երեխա: