Լրահոս
Արցախ
13:00
08.05.23
234

Ասկերանի շրջանի Շոշ համայնքի տարածքում չպայթած զինամթերք է հայտնաբերվել

Img default alt hy

Մայիսի 8-ին ժամը 09:55-ին, ԱԻՊԾ ճգնաժամային կառավարման կենտրոնում Շոշ համայնքի բնակչից հաղորդում է ստացվել, որ համայնքի տարածքում գտնվող անասնագոմի տարածքից հայտնաբերվել է հրթիռակասետային ռումբ:

Չպայթած զինամթերքը վնասազերծելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻ պետական ծառայության սակրավորները: Տեղում հետախուզական աշխատանքներ իրականացնելու ընթացքում, սակրավորները հայտնաբերել են ևս մեկ միավոր հրթիռակասետային ռումբ:

Զինամթերքը Շոշի տարածքում հայտնվել է 2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում` ադրբեջանական զինուժի կողմից գյուղի հրթիռակոծության ժամանակ։

«Քիչ հետո զինամթերքը կպայթեցնեն։ Պայթյունի ձայն լսելու դեպքում` խնդրում ենք խուճապի չմատնվել»,-նշված է Արցախի ԱԻՊԾ հաղորդագրության մեջ։