Լրահոս
Միջազգային
18:00
28.01.25
261

Ասադի վարչակարգի տապալումից հետո առաջին անգամ ռուսական պատվիրակություն է ժամանել Դամասկոս

Img default alt hy

Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո առաջին անգամ երկիր է այցելել Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Նշվում է, որ ռուսական պատվիրակության կազմում են Արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Բոգդանովը և նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը։ 

Ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ դիվանագետները ժամանել են Դամասկոս՝ բանակցություններ վարելու Սիրիայի նոր ղեկավարության հետ։