Լրահոս
Միջազգային
21:56
02.12.24
205

Ասադի բանակն ու ռուսներն անցել են գործի. օդային հարվածներ՝ զինյալների գլխավոր օբյեկտներին

 

Ժամառժամ թեժանում է իրավիճակը Սիրիայում: Արաբական աղբյուրները հայտնում են, որ Սիրիայի հյուսիսային տարածքները գրավելուց հետո ահաբեկիչները շարժվում են երկրի հարավ: Ըստ BBC-ի մինչ «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ին օդից ճնշում են ռուսական կործանիչները, Սիրայի կառավարական բանակը Բաշար ալ-Ասադի հրամանով պաշտպանական գծեր է կառուցում խմբավորման հնարավոր ճանապարհին: Ահաբեկիչները հայտնել են, որ 25 զոհ ունեն Իդլիբ քաղաքում: Ասադի ուժերին աջակցելու մասին հայտարարելուց հետո ռուսները տվյալներ են հրապարակել. 320 գրոհային ոչնչացվել է` ըստ դաշնության պաշտպանության նախարարության: