Լրահոս
Արցախ
19:15
29.04.23
176

Արժե միանալ արցախցի երիտասարդների՝ «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման ստորագրահավաքին․ Բեգլարյան

Img default alt hy

«Արժե միանալ արցախցի մի խումբ երիտասարդների կազմակերպած այս ստորագրահավաքին՝ որպես իրազեկման և հանրային ձայնի բարձրացման մեխանիզմ»: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը․

«ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ՝

Ապահովել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների, ինչպես նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2021թ-ի դեկտեմբերի 7-ի, 2023թ-ի փետրվարի 22-ի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2020-2022թթ որոշումների կատարումը՝

-Ադրբեջանական զինված ուժերի դուրս բերում նոյեմբերի 9-ից հետո օկուպացված հայկական տարածքներից,

-Հրադադարի ռեժիմի ամբողջական պահպանում,

-Միջանցքի անհապաղ ապաշրջափակում, 5 կմ լայնությամբ միջանցքով Հայաստանի հետ անխափան կապի ապահովում, ադրբեջանական անցակետի ապամոնտաժում,

-Գերության մեջ պահվող անձանց և փախստականների՝ իրենց հայրենիք վերադարձի իրավունքի ապահովում»»