Լրահոս
Հասարակական
10:38
12.02.22
1 154

Արտակարգ միջադեպ՝ Զվարթնոց օդանավակայանում․ չարագործը ձերբակալված է

Img default alt hy

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները փետրվարի 9-ին, ժամը 17.00-ի սահմաններում, օդանավակայանի մեկնման սրահում ծառայություն իրականացնելու ժամանակ նկատել են, որ օդանավակայանի 4-րդ հարկում, ավիաընկերությունները սպասարկող դրամարկղերից մեկի մոտ խնդիրներ են առաջացել։  

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանությունից։

«Մոտեցել ու տեսել են, որ մի քաղաքացի դանակի սպառնալիքով՝ ավիատոմս վաճառող ընկերության աշխատակցուհուց պահանջում է, որ իր համար չվերթ ապահովեն և արտերկիր մեկնելու տոմս տան։

28-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին։

Տուժողից ընդունվել է հաղորդում», ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, տղամարդը ձերբակալվել է և կատարվում է նախաքննություն:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: