Լրահոս
Հասարակական
16:16
08.06.22
246

Արտակարգ իրավիճակ՝ Զվարթնոց օդանավակայանում. էլեկտրոնային հասցեով նամակ է ստացվել, որ օդանավակայանում ռումբ է դրված

Img default alt hy

«Shamshyan.com»-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Զվարթնոց միջազգային օդանավակայանի էլեկտրոնային հասցեին նամակ է ստացվել, որ օդանավակայանում ռումբ է տեղադրված։  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին օդանավակայան են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ջոկատից։ Ժամանել են նաև ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբն ու սակրավորները։  

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկները։

Ահազանգով ժամանել են նաև բժիշկների հերթապահ 2 խումբ։