Լրահոս
Հասարակական
23:15
28.04.23
239

Արտակարգ դեպք Երևանում գործող ռեստորանում. ժամանել են հրշեջներ

Img default alt hy

Այսօր՝ ապրիլի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան 48/2 հասցեում գտնվող «Չոբանի» ռեստորանում ծուխ է նկատվում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Պարզվել է, որ ռեստորանի ծխատար խողովակում այրվում է յուղի նստվածք:

Բարեբախտաբար տուժածներ չկան: