Լրահոս
Հասարակական
23:53
13.02.23
311

Արտակարգ դեպք Արարատի մարզում. բախվել են Երևան-Երասխ մարդատար գնացքն ու Mercedes-ը

Img default alt hy

Այսօր՝ փետրվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 52 կմ հատվածում (5542Պ.գնացքի հատվածում) բախվել են սլաքավար՝ Երևանի բնակիչ, 38-ամյա Սլավիկ Գևորգյանի վարած Երևան-Երասխ 3441 համարի մարդատար գնացքը և Արարատի մարզի բնակիչ՝ 44-ամյա Արտյոմ Ստեփանյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքեմենան։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Բախվման հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Դեպքի փաստով ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով ավագ տեսուչ Հայկ Մեծոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։