Լրահոս
Հայաստան
13:43
13.01.22
901

Արշակյանը 4 օրով կդառնա ԱԺ նախագահ

4 օր ԱԺ նախագահի պարտականությունները կկատարի Հակոբ Արշակյանը։ 

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության մեջ ասվում է.

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ կարգադրում եմ.

1. 2022 թվականի հունվարի 17-20-ը Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանին: