Լրահոս
Միջազգային
15:45
28.08.22
98

Առնվազն 14 ոստիկան վիրավորվել է Արգենտինայի փոխնախագահի բողոքի ցույցի ժամանակ

Img default alt hy

Արգենտինայի մայրաքաղաքում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել, երբ նրանք բախվել են փոխնախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշների կողմնակիցների հետ, մի քանի օր անց այն բանից հետո, երբ դատախազները  12 տարվա ազատազրկում են պահանջել՝ ենթադրյալ կոռուպցիայի համար:

Արգենտինայի պաշտոնական Télam լրատվական գործակալությունը հաղորդում է, որ ոստիկանությունը փայտեր և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների վրա այն բանից հետո, երբ մի խումբ մարդիկ տապալել են ցանկապատերը, որոնք քաղաքային իշխանությունները կարգադրել էին տեղադրել փոխնախագահի նստավայրի մոտ:

Բուենոս Այրեսի կառավարության աշխատակազմի ղեկավար Ֆելիպե Միգելը հայտնել է, որ բռնության հետևանքով վիրավորվել է առնվազն 14 ոստիկան։ Բախումների հետևանքով ձերբակալվել է չորս ցուցարար, հայտնել են տեղական իշխանությունները։

Բուենոս Այրեսի քաղաքապետ Օրասիո Ռոդրիգես Լարետան ասել է, որ վիրավոր սպաները բուժվում են հիվանդանոցում:

«Ցույցը վերածվեց բռնության ։ Մի խումբ ցուցարարներ սկսեցին ցած նետել ցանկապատերը, քարեր նետել, հարձակվել ոստիկանների վրա»,- ասել է Լարետան»։

Արգենտինայի դաշնային դատախազը երկուշաբթի օրը կոչ է արել Ֆերնանդես դե Կիրշներին կրել 12 տարվա ազատազրկում ենթադրյալ կոռուպցիայի համար: Դատարանը դեռ պետք է որոշում կայացնի դատախազի միջնորդության վերաբերյալ։

Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը դատապա