Լրահոս
Հայաստան
20:11
10.02.22
486

Արմեն Գիչյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, քանի որ չի դիմավորել Ալեն Սիմոնյանին

Img default alt hy

Օրերս ՀՀ նախագահի պաշտոնակատար Ալեն Սիմոնյանը parliamentmonitoring.am-ին տված հարցազրույցում ասել էր, որ Արմեն Սարգսյանի խորհրդական, նախկինում նախագահի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ Արմեն Գիչյանը հեռացել է իր խնդրանքով։

«Իմ խնդրանքով է Արմեն Գիչյանը հեռացել: Ես չգիտեմ՝ ինքը պատրաստ էր աշխատել, թե ոչ, բայց ես խնդրել եմ իրեն հեռանալ»,- ասել էր Սիմոնյանը։

«Politik.am»-ին հաջողվել է պարզել, որ Արմեն Գիչյանն ազատվել է աշխատանքից, քանի որ առաջին օրը, երբ Ալեն Սիմոնյանը գնացել է նախագահականի շենք, Արմեն Գիչյանը, լինելով նախագահի խորհրդական, նրան չի դիմավորել։

Հաջորդ օրը Ալեն Սիմոնյանը Գիչյանին հրավիրել է իր մոտ և, մատնացույց անելով դրվագը, խնդրել է դիմում գրել, Գիչյանն էլ , առանց որևէ կերպ արդարանալու, գրել է ազատման դիմումը և դուրս եկել։