Լրահոս
Տեսանյութեր
12:00
07.10.22
183

Արգենտինայում ֆուտբոլային հանդիպման ժամանակ խոշոր բախումներ են տեղի ունեցել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Img default alt hy

«Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ Արգենտինայի Պրիմերայի 23-րդ տուրի «Խիմնասիա Էսգրիմա»-«Բոկա Խունիորս» հանդիպումը դադարեցվել է մարզադաշտից դուրս տեղի ունեցած բախումների պատճառով։

Հանդիպման մեկնարկից քիչ անց արցունքաբեր գազի հոտ է զգացվել մարզադաշտում: Միջադեպը սկսվել է մարզադաշտի մոտ, ոստիկանությունը ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ է կիրառել՝ ճնշելու երկրպագուների հոսքը, ովքեր պայքարել են առանց այն էլ լեփ-լեցուն մարզադաշտ մտնելու համար։ Դաշտ լցված արցունքաբեր գազը ազդել է մի քանի խաղացողների, մարզչական շտաբի անդամների և երկրպագուների ինքնազգացողության վրա։ «Բոկա Խունիորսի» մարզիչ Ուգո Իբարան խնդրել է մրցավարին դադարեցնել հանդիպումը։

Երկրպագուները սկսել են լքել տրիբունաները։ Քաոսային իրավիճակ է ստեղծվել թե’ մարզադաշտում, թե’ դրա մոտակայքում։ Վիրավորների թվում է կան նաև լրագրողներ և օպերատորներ: Նրանցից մեկի վրա ոստիկանները կրակել են ռետինե երեք փամփուշտով։ TyC Sports-ը նաև հաստատել է մեկ մարդու մահ: Ըստ աղբյուրի, նա մահացել է Սան Մարտինի հիվանդանոցի ճանապարհին՝ սրտանոթային անբավարարության պատճառով:

Առայժմ հայտնի չէ, թե ինչ որոշում կկայացվի հանդիպման մնացած ժամանակահատվածի վերաբերյալ։ Լրատվամիջոցները հայտնում են, որ խաղը կարող է անցկացվել վաղը՝ այլ մարզադաշտում, և առանց հանդիսատեսի: