Լրահոս
Միջազգային
10:21
21.02.22
336

Արևմուտքը կհարվածի Ռուսաստանի ամենաթույլ տեղին. Ուրսուլա ֆոն դեր Լյաեն

Img default alt hy

Եվրոհանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյաենն ARD հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ուկրաինա ներխուժելու դեպքում Ռուսաստանի «ամենաթույլ տեղին» հարվածելու՝ Արևմուտքի պատրաստակամության մասին, փոխանցում է «Ռիա Նովոստին»-ն:

Քաղաքական գործիչը պարզաբանել է, որ խոսքը տնտեսական նոր պատժամիջոցների մասին է։ Նրա խոսքով՝ դա կնշանակի, որ երկիրը գործնականում կտրված կլինի միջազգային ֆինանսական շուկաներից: