Լրահոս
Հայաստան
16:09
16.02.22
212

Արցախը երբեք Ադրբեջանի մաս չի դառնա, մնացյալը դավաճանություն է․ Լիլիթ Գալստյան

Img default alt hy

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր՝ փետրվարի 16-ին րցախի Հանրապետության Ազգային ժողովը 31 ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց «Բռնազավթված տարածքների մասին» ԱՀ օրենքը: 

Անդրադառնալով այս փաստին, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքի իր էջում գրել է:

«Այն մասնավորապես ամրագրեց, որ բռնազավթված տարածքներն Արցախի Հանրապետության անբաժանելի մասն են, և նրա վրա տարածվում է Արցախի Հանրապետության Սահմանադրության և օրենսդրության գործողությունը:

Օրենքը սահմանեց, որ բռնազավթված տարածքներում մարդու իրավունքների և մշակութային և բնության ժառանգության պաշտպանության պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը։

Բռնազավթած տարածքներում գտնվող գույքը, հայ ժողովրդին պատկանող պատմամշակութային, կրոնական և բնության օբյեկտները, ոչ նյութական մշակութային օբյեկտները հանդիսանում են հայ ժողովրդի մշակույթի անբաժանելի մասը։

Հ․Գ․ Արցախը հայկական է և երբեք Ադրբեջանի մաս չի դառնա։ Մնացյալն ուրացում է և դավաճանություն․․․», -գրել է ընդդիմադիր կին պատգամավորը: