Լրահոս
Արցախ
10:14
16.02.22
487

Արցախում կանցկացվեն կրակային պատրաստության պարապմունքներ

Img default alt hy

Արցախի Հանրապետությունում 2022 թվականի փետրվար-մայիս ամիսների ընթացքում անցկացվելու են կրակային պատրաստության պարապմունքներ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի ԱԽ-ի տարածած հաղորդագրությունից։

«Արցախի Հանրապետության քաղաքացիների ռազմական հմտությունների կատարելագործման նպատակով՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի նախաձեռնությամբ 2022 թվականի փետրվար-մայիս ամիսների ընթացքում անց են կացվելու կրակային պատրաստության պարապմունքներ, որոնք իրականացվելու են Պաշտպանության բանակի նյութատեխնիկական բազայի հիման վրա»,- նշված է հաղորդագրության մեջ:

Պարապմունքներին մասնակցելու են Հանրապետության պետական կառավարման մարմինների, ինչպես նաև՝ խոշոր հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցները։Նշվում է, որ պարապմունքներին արդեն մասնակցել են Անվտանգության խորհրդի գրասենյակի աշխատակիցները։