Լրահոս
Արցախ
13:16
14.02.23
109

Արցախում գազամատակարարումը չի վերականգնվել. բլոկադայի 65-րդն օր է

Արցախի բլոկադայի 65-րդ օրը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Հայաստանից Արցախ է տեղափոխվել 20 մարդ, Արցախից Հայաստան է եկել՝ 23-ը: Սրանք այն ընտանիքների անդամներն են, որոնք բաժանվել էին շրջափակման պատճառով: Արցախի տեղեկատվական շտաբը հերքել է տարածված տեղեկությունները, թե գիշերը վերականգնվել է գազամատակարարումը Արցախում: