Լրահոս
Արցախ
21:00
07.05.23
178

Արցախում բեռնատարի վթարի հետևանքով երկու ադրբեջանցի է զոհվել

Img default alt hy

Ասկերանում՝ բռնազավթված տարածքում, ադրբեջանցի բեռնատարի վարորդը կորցրել է կառավարումը և շրջվել. կան զոհեր, վիրավոր:

Armtimes.com-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղումով երկրի ՆԳՆ նախարարությանը:

Նշվում է, որ ISUZU մակնիշի ավտոմեքենայի վարորդը կորցրել է կառավարումը, ինչի հետևանքով ավտոմեքենան շրջվել է:

Վարորդն ու ուղևորը ստացած վնասվածքներից տեղում մահացել են, մեկ հոգի էլ տարբեր աստիճանի վնասվածներով տեղափոխվել հիվանդանոց: