Լրահոս
Արցախ
23:15
28.08.22
145

Արցախից մանրամասներ են հայտնել Հայաստանին կապող նոր միջանցքի վերաբերյալ

Img default alt hy

Արցախի և Հայաստանի միջև կապը օգոստոսի 31-ից հետո կիրականացվի նոր միջանցքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։

«Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Բերձորի մինջանցքով երթևեկությունը կգործի մինչև ս.թ. օգոստոսի 31-ը ներառյալ։ Քաղաքացիների անվտանգ տեղաշարժն այս ընթացքում կապահովեն ռուս խաղաղապահները։

Օգոստոսի 31-ից հետո Հայաստանի Հանրապետության հետ կապը կիրականացվի նոր միջանցքով` հարավային ուղղությամբ, Բերդաձորի ենթաշրջանի տարածքով, որի մասին ՆԳ նախարարությունը կտրամադրի հստակ ու մանրամասն տեղեկություն։

Հաշվի առնելով քաղաքացիների մտահոգությունը, ՆԳ նախարարությունը օրվա կտրվածքով երկու անգամ` կեսօրին և երեկոյան, կհրապարակի Բերձորի գործող միջանցքի մասին թարմ տեղեկատվություն»,- ասված է հաղորդագրության մեջ։