Լրահոս
Արցախ
22:03
10.01.23
206

Արցախի տեղեկատվական շտաբը հրապարակել է քառալեզու պաշտոնական տեղեկագիր՝ շրջափակման ընթացքի ու հետևանքների վերաբերյալ

Img default alt hy

Արցախի տեղեկատվական շտաբը այսօր հրապարակել է քառալեզու պաշտոնական տեղեկագիր՝ շրջափակման ընթացքի ու հետևանքների վերաբերյալ: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

Տեղեկագիրը թարմացվելու է ամենօրյա ռեժիմով՝ ներկայացնելով նախորդ օրվա պաշտոնական լուրերը և թարմացվող որոշ վիճակագրական ցուցանիշներ:

Տեղեկագրում հնարավորություն է ստեղծվել էլեկտրոնային հասցեով բաժանորդագրվել դրան:

Հիշեցնենք, որ 30 օր շարունակ ադրբեջանցի այսպես կոչված բնապահպանները շրջափակման պայմաններում պատանդ են պահում Արցախի 120,000 բնակչությանը: Արցախում հումանիտար աղետ է:

Տեղեկագրի հրապարակված առաջին թողարկմանը ծանոթանալու և հաջորդ թողարկումների համար բաժանորդագրվելու նպատակով կարող եք անցնել ստորև տրված հղումներով՝ ըստ լեզուների՝

1. Հայերեն - https://mailchi.mp/d4e9885a115c/day30arm 
2. Ռուսերեն - https://mailchi.mp/e7aab29eb2c1/day30ru 
3. Անգլերեն - https://mailchi.mp/1aac162902b8/day30eng 
4. Ֆրանսերեն - https://mailchi.mp/9eff07471c29/day30fr