Լրահոս
Սպորտ
21:52
14.02.22
161

Արցախի պրոֆեսիոնալ մարզիկը կմասնակցի միջազգային մրցաշարին

Img default alt hy

Փետրվարի 26-ին՝ ժամը 19:00-ին, Երևանի «Դինամո» մարզադահլիճում կկայանա GFC-3 միջազգային մրցաշար, որին կմասնակցի Արցախի պրոֆեսիոնալ մարզիկ, Ultimax MMA վարկածով աշխարհի չեմպիոն Արմեն Հայրապետյանը:

 Այս մասին «Արցախպրես»-ին ասել է Արցախի Ultimax ֆեդերացիայի փոխնախագահ Գևորգ Սարդարյանը:

 «Արցախի պրոֆեսիոնալ մարզիկ, Ultimax MMA վարկածով աշխարհի չեմպիոն Արմեն Հայրապետյանը հանդես կգա 57 կգ քաշային կարգում: Մրցաշարին կմասնակցեն միայն պրոֆեսիոնալ և լավագույն արդյունք գրանցած մարզիկներ»,-նշել է Սարդարյանը: