Լրահոս
Հասարակական
13:26
27.01.22
366

Արցախի նախագահը կորոնավիրուսի թեստ կհանձնի. նա հանդիպել էր Նիկոլ Փաշինյանին

Img default alt hy

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կորոնավիրուսի թեստ կհանձնի։ Այս մասին «NEWS.am»-ի հետ զրույցում ասել է նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը։

«Արցախի նախագահն աշխատանքային նորմալ ռեժիմով աշխատում է, բնականաբար, պահելով հակահամաճարակային կանոնները։ Նախագահը պատրաստվում է կորոնավիրուսի թեստ հանձնել»,- նշել է նախագահի մամուլի քարտուղարը։

Ավելի վաղ՝ հունվարի 24-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի էր ունեցել խորհրդակցություն։ Նախօրեին էլ Կառավարությունը հաղորդագրություն տարածեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով։ Վարչապետը սահմանված կարգով ինքնամեկուսացել է, հիվանդությունն ընթանում է անախտանիշ:

Հիշեցնենք, որ հունվարի 22–ին տեղի էր ունեցել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքը, որին մասնակցել է իշխանական էլիտան՝ վարչապետի գլխավորությամբ։

Պաշտպանության նախարարությունից «Հայլուրին» հայտնել են, որ Գլխավոր շտաբի պետի, բանակի ղեկավար կազմում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: 

Զինված ուժերի կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելությունը, որը պետք է կայանար «Դվին» հյուրանոցային համալիրի մեծ սրահում, հետաձգվել է։