Լրահոս
Արցախ
20:02
15.02.22
359

Արցախի արևելյան սահմանագոտում վիրավորվել է ժամկետային զինծառայող

Փետրվարի 15-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում հակառակորդի զինծառայողները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով հրազենային գնդակային վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող Խաչատուր Գագիկի Խաչատրյանը, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։

Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է կայուն ծանր:

Միջադեպի առնչությամբ անմիջապես համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:

Ներկա պահին օպերատիվ – մարտավարական իրադրությունը շփման գոտու տվյալ հատվածում կայուն է: