Լրահոս
Հայաստան
20:24
20.02.22
244

Արցախահայերի դեմ թշնամանքը խրախուսում է հենց իշխող ուժը՝ ՔՊ-ն․ Ռուբեն Մելիքյան

Img default alt hy

Իրավապաշտպան ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Տևական ժամանակ է՝ ինչ բարձրաձայնում եմ ներազգային ՌԱՍԻԶՄԻ մասին։ Սակայն որևէ մեկը պատասխանատվության չի կանչվել ՀՀ քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածով («Մարդու և քաղաքացու իրավահավասարությունը խախտելը»): Ինչու՞։ Որովհետև արցախահայերի դեմ թշնամանքը խրախուսում է հենց իշխող ուժը՝ քպ-ն։ Եվ ահա այսօր մի թունդ նիկոլական կատարել է արցախահայերի նկատմամբ ակնհայտ թշնամություն քարոզող գրառում (հղումը՝ ստորև), որը հավանել է, օրինակ, քպ-ական պատգամավոր Արփի Դավոյանը։

Վստա՛հ եղեք. քրգործ չի հարուցվելու։

Մինչդեռ քրգործեր են հարուցվում այն մարդկանց հանդեպ, ովքեր նիկոլ փաշինյանին անվանում են օրինակ «թափթփուկ» կամ «համբալապետ»։

Ահա այսպիսի «ժողովրդավարության առաջընթաց»,- գրել է նա։