Լրահոս
Սպորտ
17:30
08.05.23
240

Արազ Օզբիլիսը նշել է ՌՊԼ-ի պատմության լավագույն հային

Img default alt hy

«ArmSport.am»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Արազ Օզբիլիսը, որը կարիերայի ընթացքում հանդես է եկել նաև ռուսական «Կուբան» և «Սպարտակ» ակումբներում, նշել է իր վարկածով Ռուսաստանի Պրեմիեր լիգայի պատմության լավագույն հայ ֆուտբոլիստին։

«Սպերցյանին կարելի՞ է համարել ՌՊԼ-ի պատմության լավագույն հայերից մեկը: Չեմ սիրում մի ֆուտբոլիստին մյուսի հետ համեմատել, բայց երբ Յուրա Մովսիսյանը խաղում էր, Ռուսաստանի առաջնության մակարդակը բոլորովին այլ էր։

Նա հարձակվող էր, բոլորովին այլ որակի խաղացող։ Ինձ համար դժվար է նրանց համեմատել, բայց Սպերցյանը դեռ պետք է ցույց տա իր կարգը»,- ասել է Օզբիլիսը Sport24-ի թղթակցի հետ զրույցում:

Յուրա Մովսիսյանը 2011-ից 2016 թվականներին հանդես է եկել «Կրասնոդարում» և «Սպարտակում»: Նա Ռուսաստանում անցկացրել է 117 հանդիպում, դարձել 50 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։