Լրահոս
Հասարակական
10:31
15.02.22
149

Արայիկ Հարությունյանն արգելել է հանրահավաք անցկացնել. «Հրապարակ»

Img default alt hy

Արցախյան շարժման 34-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովը նախատեսել էր փետրվարի 20-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեծ հանրահավաք կազմակերպել։ Սակայն երեկ պարզ դարձավ, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն արգելել է վերը նշված հավաքն անցկացնել:

Ըստ «Հրապարակ» օրաթերթի տեղեկությունների՝ արգելքի պատճառը եղել է այն, որ Արայիկ Հարությունյանը վախեցել է՝ հավաքը կվերածվի իր հրաժարականի պահանջով շարժման:

«Մեր տեղեկություններով, նախօրեին նույնիսկ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որպեսզի հանրահավաքը կազմակերպվի հասարակական կազմակերպությունների մակարդակով, ու քաղաքական որեւէ ուժ չմիջամտի հանրահավաքի կամակերպմանն ու անցկացմանը, եւ քաղաքական ելույթներ չպետք է լինեին:

Սակայն, ըստ ամենայնի, Արայիկ Հարությունյանին նույնիսկ դա չի հանգստացրել, եւ արցախյան ազատագրական շարժման տարեդարձի հիշատակին նվիրված հանրահավաքը վերջինս անձամբ արգելել է: Երեկ երեկոյան հանձնաժողովը նիստ է արել, հարցը բուռն քննարկվել է, սակայն մնացել է առկախված, դեռեւս վերջնական որոշում չի կայացվել։

Հավաքն արգելելու պաշտոնական պատճառաբանությունը կորոնավիրուսով վարակվածության դեպքերի աճն է, սակայն փետրվարի 10-ից հետո թվերն անգամ նվազել են»,- գրում է լրատվականը։