Լրահոս
Արտաքին քաղաքականություն
17:10
10.02.23
94

Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահի հետ

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումների մասին են խոսել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևն ու Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը: 

Մեր արտաքին գերատեսչության տարածած հաղորդագրությունից իմանում ենք, որ Միրզոյանը երեկ է ընդունել Խովաևին: Միրզոյանը նշել է, որ ադրբեջանական կողմի սադրանքները խոչընդոտում են տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը: