Լրահոս
Հասարակական
11:03
11.01.23
96

Առաջին անհրաժեշտության ապրանքներն արդեն սպառման եզրին են․ Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար

Img default alt hy

«Իրավունք» թերթը գրում է․

«Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը,  ի պատասխան հարցին, թե շրջապատման արդյունքում ինչ իրավիճակ է, նկատում է.

- Առաջին անհրաժեշտության ապրանքները՝ շաքարավազ, ձեթ, նպարեղեն, մանկական կեր, տակդիրներն արդեն սպառման եզրին են: Այս պահին միայն հացի, կաթնամթերքի, մսամթերքի խնդիրներ չկան, մնացած առումով իրավիճակը գնալով ծանրանում է: Բայց չենք ընկճվում, դիմանալու ենք ինչքան հարկ եղավ, այլ ճանապարհ չկա:

Գյուղերում բլոկադան ավելի մեղմ է դրսևորված, գյուղի ժողովուրդը սովոր է սուղ պայմաններում ապրուստի միջոց հայթայթելուն: Գիտեք, արդեն ուտելու մասին էլ չենք մտածում, կարևորը հիվանդների ու երեխաների խնդիրներն են առաջնային մեզ համար: Պինդ ենք, դիմանալու ենք, երբ նժարին ենք դնում հայրենիք կորցնելու կամ սովամահ լինելու վտանգը, միանշանակ ընտրում ենք հայրենիքը, սա է մեզ ուժ տալիս»։