Լրահոս
Հասարակական
10:03
24.01.22
269

Առաջիկայում քաոս ու անորոշությունների բազմաչափ ցիկլեր են լինելու․ քաղաքագետ

Img default alt hy

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը գրում է, որ ուկրաինական ու հայկական պետական էլիտաները ինչով են նման՝ անվերջանալիության ձգտող տգիտության ու <շուստի> մանկամտության աստիճանով․ երկուսն էլ մեծ սեր ունեին թռնելու հետ, մինչդեռ առաջիկայում այդ երկրները բաժանվելու են ՌԴ-ի ու Արմ-ի, և ՌԴ-ի ու Թուրքիայի միջև․

«Բաժանումը մի պարագայում կարող է լինել ինչպես աշխարհագրական, այնպես էլ ազդեցության գոտիների մասով։

Եթե նախկինում երկու էլիտաներն էլ իրենց պատվիրատու  երկրի էին սպասարկում, ապա հիմա մի քանիսին են սպասարկելու․ դա է պատճառը, որ ես պարբերաբար դրանց՝ <հեղափոխական գործակալներին>, որպես փաստ և ոչ որպես գնահատական բնորոշում եմ <հարճ> ձևակերպմամբ։

Առաջիկայում քաոս ու անորոշությունների բազմաչափ ցիկլեր են լինելու, սակայն ամեն բան կկարգավորվի ու կհաղթեն նրանց ովքեր հավատք ունեն, ձիգ են, համբերատար, ու ներսում ունեն стержень։ 

Գայթակղություններին դիմացողները կդառնան իշխանություն ու կստեղծվի նոր՝ ասկետիզմի ու կամքի հիմքով պետության վերածնունդ լիբերալիզմի ինքնաոչնչացնող արժեքային հոսանքերի գերեզմանի ներքո»։